Ամենևին էլ խոլեստերինը չէ. սրտաբանն անվանել է սիրտ-անոթային հիվանդությունների իրական պատճառը

Բժիշկների մեծ մասն ասում է, որ սիրտ-անոթային տարբեր հիվանդությունների պատճառը վատ սնվելն է, իսկ արդյունքում՝ բարձր խոլեստերինը։ Ամերիկացի սրտային վիրաբույժ Դուայթ Լանդելը համաձայն չէ իր գործընկերների հետ.
Բժշկի կողմից իր համախոհների հետ անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդության իրական պատճառը անոթների ներսում տեղի ունեցող բորբոքային գործընթացն է։ Դրա բացակայության դեպքում խոլեստերինը չի նստի զարկերակների պատերին, և արյունը կկարողանա հանգիստ շրջանառվել ամբողջ մարմնում։
Ըստ Լունդելի՝ բորբոքումն արտասովոր բան չէ, նորմալ գործընթաց է, որն ուղղված է վիրուսների, բակտերիաների և տոքսինների դեմ պայքարին։ Ավելի վատ է, երբ այն դառնում է խրոնիկ՝ վատ սննդակարգի և ապրելակերպի պատճառով:
Բժիշկն ընդգծել է, որ անոթները վնասվում են դիետոլոգների կողմից պարտադրված սննդի պատճառով, որը չի պարունակում կենդանական ճարպեր, բայց պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր և Օմեգա-6 յուղեր։
Մասնագետի կարծիքով՝ բնական տեսքով մթերքների օգտագործումը կօգնի վերացնել բորբոքումը։ Ավելի լավ է հրաժարվել երևակայական փորձագետների կողմից պարտադրված վերամշակվածներից։ Օրինակ, արժե եգիպտացորենի յուղը փոխարինել բնական կաթից պատրաստված կարագով։
Լունդելն ասել է, որ մեր տատիկները գաղափար չունեին մոդայիկ ժամանակակից դիետաների մասին, ընդհանրապես չէին անհանգստանում բարձր խոլեստերինի խնդիրներով և երջանիկ էին ապրում։