Չե՞նք հասկանում իրար․ Արթուր Դավթյանը ևս չպատասխանեց Արցախին առնչվող հարցերին

Արցախի Անկախության տոնի առիթով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հայկական երկրորդ պետության մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում իր շնորհավորանքն ուղղեց հայ ազգին։ 

«Հայ ազգի դժվար ճանապարհի արդյունքում ենք այս տոնն ունեցել և գիտակցելով, որ հետագա ճանապարհն էլ դժվար է՝ ամբողջ ազգով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում բնակվող հայ ժողովրդի այս բնական ու անօտարելի իրավունքը լինի մշտապես պաշտպանվող»,-ասաց նա։ 

Նշենք, որ Արթուր Դավթյանն անպատասխան թողեց MediaHub.am-ի այն հարցը, թե նախօրեին նա առաջարկել է վերադարձնել մահապատիժ պետական դավաճանության համաև և այն ֆոնին, երբ Արցախի 75 տոկոսը հանձնվել է, Լաչինը հանձնվել է, ի՞նչ է նա պատրաստվում անել այս ուղղությամբ. Դավթյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել.

«Չե՞նք հասկանում իրար, այսքանով ավարտենք»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում