Նախաքննության ընթացքում կասկածները կվերանան, նա առնչություն չունի․ Մնացականյանը` Արզումանյանի մասին

Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այդ մասին այսօր Ստեփանակերտում, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին, թե նա է հանձնել Շուշին.

«Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվելու է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,- նշեց Լևոն Մնացականյանը։ 

Հարցին, թե ի՞նչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախի այս վիճակի համար, Լևոն Մնացականյանը պատասխանեց, թե ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ։ 

«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է, դուք գիտեք՝ ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա: (Նկատի ունի Սամվել Բաբայանին – խմբ.)

Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. 

«Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»: 

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում։