Բացառված չէ, որ նոր վարույթներ կավելանան․ Խաչատրյանը՝ գեներալներին առաջադրված մեղադրանքների մասին

Հազարից ավելի քրեական գործեր կան հարուցված, և այսօր որևէ մեկը կարիք չունի մյուսին փնովելու ու մեղադրելու այդ հարցով․ կան փաստական հանգամանքներ։ Այդ մասին այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊԲ գեներալներ Միքայել Արզումանյանին և Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին։ 

Նրա խոսքով, սակայն, քրեական հետապնդվողն էլ իրավունք ունի պաշտպանվելու՝ օրենքով սահմանված ձևով։ 

«Այսօր անհնար է որևէ մեկի վրա բան բարդելը»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը։

Բացի այդ, պատգամավորը նշեց, որ բացառված չէ, որ նոր վարույթներ կավելանան։ 

«Միանշանակ նոր վարույթներ կծագեն»,- ասաց նա։ 

Հարցին, թե հնարավո՞ր է հաջորդը Օնիկ Գասպարյանը լինի, Արմեն Խաչատրյանն արձագանքեց՝ ասելով, որ կանխատեսումներ անելը սխալ մոտեցում է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։