Մասնագետը նշել է անքնությունից ազատվելու անսպասելի միջոց

Մասնագետը նշել է անքնությունից ազատվելու անսպասելի միջոց

Քնի մասնագետ Անուշ Փերվեզը կարծում է, որ քնելուց առաջ թեթև խորտիկ ուտելը կօգնի ազատվել անքնությունից:

Նա HuffPost-ի հետ զրույցում քունը բարելավելու անսպասելի միջոց է առաջարկել:

Ըստ Պերվեզի՝ փոքր քանակությամբ սնունդ օգտագործելն օգնում է ավելի արագ քնել և վերացնում քնի ցանկացած խանգարում, որն առաջանում է քաղցից։

Մասնագետը պարզաբանել է, որ գիշերային խորտիկ ընտրելիս պետք է զգույշ լինել։ Փորձագետը լավ տարբերակ է անվանել խաշած հնդկահավը։ «Չնայած քնելուց առաջ շատ սպիտակուցներ ուտելը խորհուրդ չի տրվում, մսի չափավոր օգտագործումը բարելավում է գիշերային հանգստի որակն ու նվազեցնում անհանգստությունը», - նշել է նա:

Ինչպես նաև, ըստ Պերվեզի, ավելի լավ քնելու համար կարելի է ուտել մի կտոր յուղոտ ձուկ, քանի որ այն պարունակում է վիտամին D, որի պակասը անքնություն է առաջացնում։

Նա նշել է մի բուռ ընկույզ կամ պիստակ՝ մի կաթիլ մեղրով, որպես մեկ այլ ընդունելի տարբերակ:

Մասնագետը պարզաբանել է, որ ընկույզն օրգանիզմին կմատակարարի վիտամիններով ու հանքանյութերով, իսկ մեղրի մեջ պարունակվող գլյուկոզան կնվազեցնի օրեքսինի մակարդակը ուղեղում։

Պերվեզը խորհուրդ է տվել, որ եթե անքնություն ունեք, ճաշից հետո սուրճ չխմեք, այլ այն փոխարինեք երիցուկի թեյով, քանի որ այս ըմպելիքը հանգստացնող ազդեցություն ունի։