ԱԱԾ-ի ադրբեջանական օրակարգը

ԱԱԾ-ի ադրբեջանական օրակարգը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն է, որի ղեկավարած գերատեսչությունն ուրբաթ օրը զարգացրեց ադրբեջանական նարատիվ, բնականաբար՝ Փաշինյանի հանձնարարությամբ: 

Քրեական գործ՝ Բաքվին հանգստացնելու համար 

ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել մոլորված հովվին հետ բերելու նպատակով հովվի ետևից գնացած հայ զինծառայողի դեմ՝ մեղավոր համարելով նրան օրեր առաջ Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ: 

Բաքվի օրակարգ 

Խնդիրն այն չէ, որ մեր զինծառայողը չի կարող կարգապահական խախտում թույլ չտալ:
Ամբողջ խնդիրը պատմության մատուցման ձևն է, որը Բաքվին թույլ է տալու պնդել, թե իրենք մշտապես պաշտպանվող կողմ են՝ Հայաստանի նախահարձակ գործողություններից:
Մշտապես հենց սրան է ուղղված Բաքվի քարոզչությունը, որը, որպես կանոն, առաջինն է խախտում հրադադարը՝ պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա:
Այս անգամ Հայաստանն «ինքնակամ» խոստովանեց «մեղքը»:

Վահրամ Բագրատյան