Խուլիգանը

Խուլիգանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանն է, ով, ՔՊ-ի  օժանդակությամբ տիրանալով համայնքի ղեկավարի պաշտոնին, աչքի է ընկնում միայն խուլիգանությամբ: 

Ի՞նչ է տեղի ունեցել https://mediahub.am/admin_post/add_post

MediaHub-ի տեղեկություններով՝ համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հաղորդում տվել Մինասյանի դեմ, որ վերջինս իրեն հայհոյել ու սպառնացել է։ Դրանից հետո էլ վարույթ են նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն)։  

Խուլիգա՞ն, թե՞ համայնքապետ 

Դավիթ Մինասյանը խուլիգանություն նկատմամբ հատուկ հակում ունի. վերջին երկու տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ նրա դեմ այս հատկանիշով քրեական հետապնդում է հարուցվել: Ի դեպ, ուշագրավ է, որ Մինասյանը համայնքապետ է եղել նաև մինչև 2021-ն ու նման վարքագծով աչքի չի ընկել: Մինասյանի «մաչոյացումը» տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա 2021-ին պաշտոնը պահպանեց ՔՊ-ի շնորհիվ:

Վահրամ Բագրատյան