«Ֆեյքային» դեմոկրատիա

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն է, ով «նիկոլական ժողովրդավարությունը» հասցրել է «աննախադեպության»:
Տույժ՝ լայքի համար
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։
Օխլոկրատիայից՝ բռնապետություն
Ուշագրավ է, որ այս բացառիկ «դեմոկրատական» ակտն արձակվել է այն օրերին, երբ ԵՄ, ԱՄՆ ներկայացուցիչները և Նիկոլ Փաշինյանը խոսում էին Հայաստանի «աննախադեպ ժողովրդավարության» մասին:
Իրականում, Փաշինյանի օրոք երբեք ժողովրդավարություն չի եղել. օխլոկրատիան փոխակերպվել է ավտորիտարիզմի:
Այս ճշմարտությունը Արևմուտքում լավ գիտեն, պարզապես նրանց ձեռնտու է Փաշինյանին ժողովրդավար ներկայացնելը՝ աշխարհաքաղաքական շահերից ելնելով:
Վահրամ Բագրատյան