Փաշինյանը «սրտի դատավորին» Եվրոպա է ուղարկում 

Փաշինյանը «սրտի դատավորին» Եվրոպա է ուղարկում 

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, ով եվրոպական «ախորժակ» ունի: 

Գրիգորյանը՝ ՄԻԵԴ դատավորի թեկնածու 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։
Փաշինյանի թիմն ամեն ինչ անում է, որպեսզի ՄԻԵԴ դատավոր դառնա Վահե Գրիգորյանը: 

Բարոյականության դեֆիցիտ 
Երբ Հայաստանի սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի ներկայացուցիչն իր բարձր առաքելությունը զոհաբերում է արտերկրի աշխատանքին, այստեղ կա բարոյականության լուրջ դեֆիցիտ:
Դա ավելի սուր արտահայտվում է Վահե Գրիգորյանի պարագայում:
Հեղափոխությունից հետո, ՔՊ-ն մի պատրանք էր ստեղծել, որ եթե Վահե Գրիգորյանը չընտրվի ՍԴ անդամ, Հայաստանում արդարադատության լուրջ ճգնաժամ կառաջանա: Ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց Վահեին ՍԴ նախագահ դարձնել, ու պարզվեց՝ նրա սիրտը Եվրոպա է ուզում:

Եվ ուրեմն, Վահեն ոչ թե բարեփոխիչ է, այլ սովորական մի կոմֆորմիստ, ով, երկրում չստանալով ցանկալին, շտապում է «կոմֆորտ» Եվրոպա: