«Օճառի» մասնագետը

«Օճառի» մասնագետը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանն է, որի միակ «առաքելությունը» Փաշինյանին քծնելն է: 

Ներբող՝ առ Փաշինյան 

«Ուզում եմ նաև իմ հանդիպումների, տպավորությունների կամ եզրակացությունների արդյունքում Ձեզ վստահեցնել, որ այն նախաձեռնությունը, որ Դուք անձամբ սկսեցիք, հետագայում դա դարձավ նաև մոտեցում, սկզբունք, հատկապես հարևանների հետ խաղաղ ապրելու ձևը գտնելու: Իսկ այդ ձևը Դուք գտաք՝ սահմանազատման հենց այդ աշխատանքներն էր», - նշել է Խաչատրյանը, երբ երեկ նրան այցելել էր Փաշինյանը՝ ծննդյան տարեդարձը շնորհավորելու: 

Զզվելի տեսարան 

Զզվելի է տեսնել, թե ինչպես է աչքներիս առաջ արժեզրկվում նախագահի ինստիտուտը, որը նույնիսկ կառավարման խորհրդարանական մոդելում կարող է ահռելի քաղաքական, բարոյական նշանակություն ունենալ: Օրինակ, հարևան Վրաստանում մենք տեսնում ենք, թե ինչպես է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հակադրվում կառավարությանն ու խորհրդարանին: Խաչատուրյանը միայն քծնել գիտի...

Վահրամ Բագրատյան