Նիկոլ Փաշինյանը Վրաստանում կհանդիպի՞ Ադրբեջանի վարչապետին

Հոկտեմբերի 26-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կանցկացվի Մետաքսի ճանապարհի միջազգային ֆորումը, որին մասնակցելու է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովը։
Ըստ կազմակերպիչների՝ ֆորումին սպասվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։
MediaHub-ը ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Փաշինյանի մասնակցությունը հստա՞կ է, վերջինս պատասխանեց․
«Վարչապետի բոլոր այցերի մասին մենք ժամանակին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրում ենք. այս պահին սա է»։
Լիաննա Թորոսյան