Արցախցիները կստանան միայն սեպտեմբերի աշխատավարձը 

Արցախցիները կստանան միայն սեպտեմբերի աշխատավարձը 

Արցախցիները մինչ օրս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված աշխատավարձը չեն ստացել։

Մինչդեռ, տեղահանության ֆոնին պետաշխատողներին  վստահեցրել էին, որ մինչև հունվարի 1-ը կստանան աշխատավարձ, քանի որ 2023 թվականի պետբյուջեով այն նախատեսված է։ Հաշվի առնելով արցախցիների մտահոգությունը` ի պատասխան MediaHub-ին այսօր Արցախի ներկայացուցչությունում տեղակայված պաշտոնական շրջանակից հայտնեցին, որ սեպտեմբեր ամսվա գումարը նախատեսված է, և առաջիկա օրերին աշխատավարձ կստանան այն մարդիկ, ովքեր աշխատել են պետական հիմնարկներում կամ ծառայել ուժային համակարգում։ Այս պահին ֆինանսական հարցերով պատասխանատուները վերահաշվարկումներ են իրականացնում։

Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվան, ինչպես նաև նոյեմբեր և դեկտեմբերին, ապա այդ ամիսների համար աշխատավարձ չի փոխանցվելու, թեև արցախցիներին վստահեցրել էին, որ մինչև տարեվերջ նրանք կստանան այդ գումարները:

Հունան Թադևոսյան