Ինքնափիառի «վարպետը»

Ինքնափիառի «վարպետը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, որն ամբողջովին ընդօրինակում է իր թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի վարքագիծը:

Փիառ՝ ԶՊՄԿ-ի ռեսուսրսով

Օրերս մամուլն անդրադարձել էր ՔՊ-ական պատգամավոր, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մերձավոր, սյունեցի Դավիթ Դանիելյանի վերջին օրերին Սյունյաց աշխարհում վոյաժներին: Ըստ աղբյուրի, վերջինս մարզում այցելում է դպրոցներ, քոլեջներ, սահմանամերձ գյուղեր, ընդ որում իր որոշ այցերին նաև ներգրավել է ԶՊՄԿ տնօրենի տեղակալներին: Պատգամավորը, բնականաբար, այդ ամենի մասին հրապարակումներ է անում, և հերթականում նշել, որ ԶՊՄԿ-ն աջակցելու է որոշ հարցերի ֆինանսավորմանը: Բայց արդյոք կոմբինատի տնօրենի տեղակալները նման խոստումներ տվե՞լ են:

Աղբյուրի վկայակոչմամբ՝ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինին զայրացել է իր տեղակալների այդ վարքագիծը, որ նրանք հանդգնել են ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ, և այժմ բոլորը սպասում են, որ գուցե տեղակալները պատժվեն։

Սա, թերևս, բնական կլինի, որովհետև ԶՊՄԿ-ն չի կարող զբաղվել որևէ պատգամավորի փիառով կամ դա թույլ տալ՝ իր ռեսուրսների հաշվին:

Նիկոլն ու «Նիկոլիկները»

Դավիթ Դանիելյանի արկածների մասին կարելի է շատ ու շարունակ գրել, բայց իմաստ չենք տեսնում, որովհետև, նախ, նա ՔՊ-ում եզակի չէ և երկրորդը՝ ի՞նչ ասես մարդկանց, ովքեր չունեն ինքնուրույն դիմագիծ ու ամեն ինչում ընդօրինակում են իրենց շեֆին: