Փաշինյանը «յուրացնում» է ՏԻՄ-երը

Փաշինյանը «յուրացնում» է ՏԻՄ-երը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար նշանակված Արման Սարիբեկյանն է, որը գործուն մասնակցություն է ունենում Փաշինյանի ավտորիտար մտադրությունների իրականացմանը:

Կանխորոշված ընտրություններ

Վարչապետն Անի խոշորացված համայնքի ժամանակավոր ղեկավար է նշանակել տեղական ընտրություններում պարտված իր կուսակցին։

Մինչև նոր քվեարկությունը համայնքը կղեկավարի սեպտեմբերի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը։

Սեպտեմբերի տեղական ընտրություններում հաղթել էր Անիի նախկին համայնքապետ Արտակ Գևորգյանի առաջնորդած դաշինքը։ Սակայն երկրորդ ու երրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հայկական երազանքը» բոյկոտեցին նիստերը, նորընտիր ավագանին այդպես էլ չկարողացավ համայնքապետ ընտրել ու այստեղ նոր ընտրություններ նշանակվեցին։ Ընդ որում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» չէր էլ թաքցնում՝ նիստերին չեն գնում, որպեսզի արտահերթ նշանակվի։

Նոր ընտրությունները նշանակված են հաջորդ տարվա մարտի 26-ին:

Հաղթելու է ադմինիստրատիվ ռեսուրսը

Մարտի 26-ի ընտրությունները ձևական են լինելու, որովհետև համայնքապետի ԺՊ-ն արդեն «ՔՊ-ականացնում» է ամբողջ վարչակազմը ու գալիք ընտրություններում հաղթելու է «ադմինիստրատիվ ռեսուրս» անունով թեկնածուն: Սա է Նիկոլի պատկերացրած «ժողովրդավարությունը»:

Վահրամ Բագրատյան