«Քաջ Նազարը»

«Քաջ Նազարը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանն է, որը ղարաբաղյան հարցում կատարում է «պալատական ծաղրածուի» դեր:

«Հորդոր»՝ Ռուսաստանի դեսպանին 

ՔՊ-ական հայտնի պատգամավորը Ռուսաստանի դեսպանին ասում է, «թող վեր կենա գնա Լաչին։ Իրանց պետությունն ա խայտառակվում»:

Պատկերացնո՞ւմ եք՝ ոչ թե 120 000 մարդու անվտանգությունն է հարվածի տակ, այլ՝ Ռուսաստանի հեղինակությունը, ոչ թե իրենց իշխանությունն է խայտառակվում՝ երկիրն այս օրին հասցնելու համար, այլ՝ օտար մի երկիր:

Ու այս «փանջունիական» լարախաղացության անունը ռեալիզմ են դրել, այս ցինիզմը քաղաքականություն են համարում: 

Ադրբեջանական ԶԼՄ-ների սիրելին 

ՔՊ խմբակցության շատ պատգամավորներ՝ իրենց տարօրինակ հայտարարություններով, վաղուց դարձել են ադրբեջանական ԶԼՄ-ների սիրելիները: Այդ «առաջնությունում» առաջնորդությունը պատկանում է Վիգեն Խաչատրյանին, որը ԼՂ հարցով հանդես է եկել մի քանի էպատաժային հայտարարություններով:

Օր ծերության իրեն խայտառակ է անում՝ հանուն Նիկոլի...