«Աշխատասեր» Գագոն

«Աշխատասեր» Գագոն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, որը նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցերին ունի «պատրաստի» պատասխաններ: 

«Զարմացած» Գագոն 

Իշխանական պատգամավորները զարմանում են, որ քաղաքացիները հարցնում են՝ ի՞նչ են արել, որ ճոխ պարգևավճարներ են ստանում։ 

Բայց «ամենազարմացածը» Գագիկ Մելքոնյանն է: «Էսքան օրենքներ են ընդունում, էսքան գործողություններ ա կատարվում, արտերկիր են գնում։ Տարբեր տեղեր գնալուց... էդ էլ արդյունք ա, չէ՞»:

Փաստորեն, քաղաքական անպտուղ տուրիզմը համարվում է արդյունավետ աշխատանք՝ ըստ «մտքի գիգանտ» գեներալ- պատգամավորի: 

Բերան փակելու միջոց 

Իրականում բոլորը գիտեն, թե ինչ նպատակով է Փաշինյանն «առատաձեռն» պարգևավճարներ բաժանում իր յույայիններին: Դա միակ «արդյունավետ» միջոցն է, որի շնորհիվ նա կարողանում է ապահովել իր թիմի «միասնությունը», եթե անգամ դրա անունը կապիտուլյացիա է: