Ինչո՞ւ է Նազելի Բաղդասարյանը «Սարոյան եղբայրներ» բեմականացնում

Ինչո՞ւ է Նազելի Բաղդասարյանը «Սարոյան եղբայրներ» բեմականացնում

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն է, ով, ըստ ամենայնի, Փաշինյանին սիրաշահելու ու պաշտոնը պահպանելու համար պատրաստ է անգամ «ձեռքերը լվալ» հարազատ եղբորից:

«Քույր ու եղբայր, բայց ոչ նույն հայացքների տեր մարդիկ»

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտալուտ պաշտոնանկության մասին խոսում են դեռ նոյեմբերի 25-ից, երբ նրա եղբորը՝ Արման Բաղդասարյանին, ոստիկանները փռեցին ասֆալտին ու բերման ենթարկեցին «Կումայրի» բաժին: Այդ ժամանակ Նազելի Բաղդասարյանը սուր էր արձագանքել, իսկ Գյումրիում սկսեցին խոսել, թե Նազելին հաստատ ազատվելու է գործից։

Բայց, ըստ ամենայնի, Նազելի Բաղդասարյանի ընտանիքը որոշել է ներընտանեկան կոնֆլիկտ բեմականացնել՝ մարզպետի պաշտոնը պահպանելու համար:

«Էս վերջին գոնե 6-7 ամիսը ցայտուն երևացել է, որ ես ու Նազելին ոչ մի գաղափարական ընդհանուր բան չունենք։ Իմ կողմից քաղաքային իշխանությունների հասցեին հնչեցված քննադատությունը, պրոբլեմների վերհանումը, մի քանի քրեական գործեր բացվեցին իմ հաղորդումներով, ԱԱԾ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այդ թվում՝ Իսահակյանի թանգարանի դռները հանելու հետ կապված քրեական գործը՝ արդեն պարզ էր, որ ես ու Նազելին զուտ հարազատներ ենք, քույր ու եղբայր, բայց ոչ նույն հայացքների տեր մարդիկ»,- ԶԼՄ-ներին ասել է մարզպետի եղբայր Արման Բաղդասարյանը:

Բարիկադներ՝ հանուն Նիկոլի իշխանության

«Բաժանիր, որ տիրես». սա է Նիկոլ Փաշինյանի իշխանության բանաձևը: Ազգը բաժանված է «սև- սպիտակների», «ներկա- նախկինների», «հայաստանցի- ղարաբաղցիների», հիմա էլ բարիկադն անցնում է ընտանիքների միջով: Ահա, այդպես է իշխանությունը պահում Նիկոլ Փաշինյանը: