Պարծենկոտ Քերոբյանը

Պարծենկոտ Քերոբյանը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է, որը Փաշինյանի մանիպուլյատիվ քարոզչության «առաջնագծում» է:

Թվեր, որ կապ չունեն իրական կյանքի հետ

Հայաստանի իշխանությունները շարունակում են պարծենալ այս տարվա տնտեսական բարձր ցուցանիշներով ու արդյունքներով։ Փորձագետները մինչդեռ պարզաբանում են՝ այս ամենը ոչ թե կառավարության աշխատանքի արգասիքն է, այլ արտաքին գործոնների ազդեցությունը, մասնավորապես, ռուսաստանցիների ու նրանց դրամական միջոցների մեծ ներհոսքը։

«Նոյեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 113,8 տոկոս, իսկ ամբողջ տարվա համար՝ հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի համար՝ 114,4 տոկոս, ինչը, ըստ էության, Հայաստանի լավագույն ցուցանիշներից է», - անդրդվելի տոնով շարունակում է պնդել Վահան Քերոբյանը։

«Քաջ Նազարի» սինդրոմը

Ամեն ինչ նման է հայտնի հեքիաթին, երբ տխրահռչակ հերոսը իրեն է վերագրում նույնիսկ արևածագն ու մայրամուտը: Քաջ Նազարը դարձել է մեր իշխանությունների հավաքական կերպարը: