Ո՞ւմ է հակացուցված սխտորը

Ո՞ւմ է հակացուցված սխտորը

Սխտորը շատ առողջարար բանջարեղեն է, որի կանոնավոր օգտագործումն օգնում է ամրապնդել իմունային համակարգը և պայքարել վիրուսների ու բակտերիաների դեմ։ Սակայն կան մարդիկ, ովքեր պետք է հրաժարվեն դրանից. ասել է սննդաբան Աննա Մակարովան, հաղորդում է AiF-ը։

Մասնագետի խոսքով՝ չնայած այս արմատային բանջարեղենի բոլոր առավելություններին, այն չպետք է ուտել առանց սահմանափակումների։ 

Մակարովան կարծում է, որ աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններով (քրոնիկ պանկրեատիտ, գաստրիտ, ստամոքսի խոց) տառապողները պետք է խուսափեն այս բանջարեղենից։

Միաժամանակ, առողջ մարդիկ չպետք է չափից շատ օգտագործեն սխտորը, հատկապես՝ դատարկ ստամոքսին։ Բանն այն է, որ դա հանգեցնում է ստամոքսահյութի սեկրեցիայի ավելացմանը, և դա վնասում է օրգանի լորձաթաղանթին՝ առանց դրա մեջ սննդի հետագա մուտքի։

Բացի այդ, սխտորը պետք է զգուշությամբ օգտագործեն ենթաստամոքսային գեղձի բորբոքում ունեցող մարդիկ։ Այս մթերքը կարող է առաջացնել պաթոլոգիայի սրացում, ինչի արդյունքում անձը կզգա ուժեղ ցավ աջ կողմում։