Բժիշկը զգուշացրել է քաղցկեղի առաջացման տարածված սովորության մասին

Բժիշկը զգուշացրել  է քաղցկեղի առաջացման տարածված սովորության մասին

Քնելուց առաջ գաջեթներ օգտագործելը հանգեցնում է քաղցկեղի զարգացման։ Այս մասին  «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում ասել է բժիշկ ու հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Մասնագետն ասել է, որ քնելուց առաջ բջջային հեռախոսների օգտագործումը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Բժիշկը բացատրել է, որ գաջեթները նվազեցնում են մելատոնինի արտադրությունը։

«Ցանցաթաղանթն ունի կապույտ լույսի ընկալիչներ, երբ դրանք գրգռված են, մելատոնինի արտադրությունը նվազում է, իսկ մելատոնինի ցածր մակարդակը քաղցկեղի որոշ տեսակների համար ռիսկի գործոն է»,- ընդգծել է բժիշկը: