Օլիգարխ գեներալը

Օլիգարխ գեներալը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր, գեներալ, բայց պարզվում է՝ նաև օլիգարխ Գագիկ Մելքոնյանն է, ով փաստորեն զբաղված է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ: 

Մելքոնյանի ապօրինի հանքը 

Սոցիալական ցանցերում ակտիվ տեղեկատվություն է շրջանառվում, թե նախօրերին Էջմիածնի ոստիկանները Արմավիրի մարզի Արաքս գյուղում հայտնաբերել են ապօրինի հանք, որը պատկանում է ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին: Չնայած Մելքոնյան Գագիկի տղաների կողմից ոստիկանների նկատմամբ գործադրած ճնշումներին՝ իրավապահները գտնվել են իրենց բարձունքի վրա և քրեական գործ են հարուցել, իսկ հանքի բեռնատար մեքենաները բերվել են ոստիկանության բակ: 
Չար լեզուներն ասում են, թե Գագիկ Մելքոնյանն՝ իր ունեցվածքով, կարող է մրցել անգամ ամենահարուստ օլիգարխների հետ: 

Կդառնա սազանդար 

Ի՞նչ եք կարծում, բացահայտված հանքի համար Գագիկ Մելքոնյանը պատժվելո՞ւ է: Չենք կարծում. նա ավելի մեծ ավյունով կփառաբանի Փաշինյանին ու ՔՊ-ին՝ այդպիսով քավելով իր մեղքը:

Վահրամ Բագրատյան