Տանը թեստով հնարավոր է հայտնաբերել որոշ մարդկանց թոքի քաղցկեղը․ մանրամասներ

Տանը թեստով հնարավոր է հայտնաբերել որոշ մարդկանց թոքի քաղցկեղը․ մանրամասներ

Թմբուկի փայտիկների ախտանիշը, որը հանդիպում է թոքերի քաղցկեղի ժամանակ, կարելի է պարզել հինգ վայրկյանանոց թեստի օգնությամբ։ Գրել է Daily Mail-ը։

Թոքերի եւ սրտի հիվանդությունների ժամանակ հնարավոր է ձեռքերի մատների վերջին մասերի բարակում։  «Հիպոկրատի մատների» դեպքում փոխվում է նաեւ եղունգների շերտի ձեւը․ եղունգները դառնում են ժամացույցի ապակու նման։

Ստուգվել կարելի է «Ադամանդե ճեղք» թեստի օգնությամբ։ Պետք է իրար կպցնել աջ կամ ձախ ձեռքի ցուցամատերի կամ բթամատերի եղունգները։ Դրանք սովորական դեպքերում պետք է ադամանդի ճեղք հիշեցնող տեսք ստանան, իսկ եթե եղունգները իրար կպցնել չի հաջողվում, պետք է դիմել բժշկի։

Գիտնականները կարծում են, որ այս հիվանդությունը կարող է կապված լինել VEGF սպիտակուցի գերարտադրության հետ, որը խթանում է նոր արյունատար անոթների գոյացումը։ Սա հանգեցնում է դեպի մատներ արյան հոսքի ավելացման և ամբողջ մարմնում հեղուկի կուտակման։

Հիպոկրատի մատների» ախտանիշը  հանդիպում է նաեւ աղիների եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների ժամանակ։