Բժիշկներն անվանել են մսի մարինացման տեսակներ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման վտանգը
Պրոֆեսոր Միխայիլ Կոնովալովը և իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը նշել են, որ միսը պետք է մարինացվի գարեջրի, թունդ կանաչ թեյի կամ քրքումի մեջ, քանի որ այդ մթերքները չեզոքացնում են խորոված պատրաստելիս արտազատվող քաղցկեղածին նյութերը և նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը։
«Եթե միսը թաթախենք գարեջրի մեջ, 80%-ով կնվազեցնենք պոլիարոմատիկ ածխաջրածինների կոնցենտրացիան։ Խոհարարության ընթացքում ամբողջ ալկոհոլը գոլորշիանում է», - ասել է Պրոդեուսն Առաջին ալիքի «Ապրեք առողջ» հաղորդաշարի եթերում:
Կոնովալովը խոսել է միսը 100°C-ում եփած կանաչ թեյի մեջ թաթախելու երկրորդ մեթոդի մասին։ Տասը րոպե պահելու դեպքում խորովածի քաղցկեղածին հատկությունները կնվազեն 70%-ով։
Անդրեյ Պրոդեուսի խոսքով՝ քաղցկեղածինների մակարդակը նվազեցնելու մեկ այլ արդյունավետ միջոց քրքումն է։
«Քրքումն օգնում է հեռացնել քաղցկեղածին նյութերի 50-60%-ը»,- ասել է նա։
Կոնովալովը նշել է, որ ցանկացած մարինադի մեջ կարելի է նաև խնկունի ավելացնել, քանի որ այն նաև նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 50%-ով և յուրահատուկ համ է հաղորդում մսին։