Սրտաբանը խոսել է ինֆարկտի առաջին ախտանիշների մասին

Սրտաբանը խոսել է ինֆարկտի առաջին ախտանիշների մասին

Առաջին նշանը ցավն է կրծոսկրի հետևում։

Ռուս սրտաբան Յուլիա Մարշինցեւան ասել է, թե ինչպես է կարելի որոշել մոտալուտ ինֆարկտը։

Եթե ​​մարդը զգում է շնչահեղձություն և ցավ կրծքավանդակի շրջանում, պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սրտամկանի ինֆարկտին նախորդում են ախտանիշներ, որոնք դժվար է կապել որևէ այլ հիվանդության հետ: Իսկ եթե այս ախտանշաններն անտեսվեն, ապա կարող է առաջանալ արյան հոսքի խախտում դեպի սիրտ, որը կարող է մահացու լինել։ Սրտի կաթվածը տեղի է ունենում ոչ միայն տարեցների, այլեւ երիտասարդների մոտ։

Սրտաբան Մարշինցևայի խոսքով՝ մոտալուտ ինֆարկտի առաջին նշանը կարող է լինել թթվածնի պակասի զգացումը, շնչահեղձությունն ու ցավը կրծոսկրում. հիվանդները դա նկարագրում են որպես կրծքավանդակի ծանրության զգացում: