Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Սանտա Բարբարայի 1008-րդ սերիան․ Հակոբյան
ՀՀ իշխանությունների վերջին քայլը, որով արգելվեց Կոնստանտին Զատուլինի այցը Հայաստան, քաղաքական խուլիգանություն է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այդ քայլը մեր իշխանությունների կողմից իրականացվող հակառուսական քաղաքականության մի մաս է։
«Այդ քայլով իրենք ընդգծում են իրենց վերաբերմունքը։ Անձը, որ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, չի թաքցնում, որ գնում է արևմտյան տարբերակով, ըստ որի՝ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում»,- նշեց Հակոբյանը։
Ըստ պատգամավորի՝ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Սանտա Բարբարայի 1008-րդ սերիան, այսինքն՝ ևս մեկ անգամ գնալուց առաջ հայտարարեց այն, ինչ ուզում է լսել այն կողմը, ուր ինքը գնում է։ Բայց այսպես ինքը չի կարող երկար մանիպուլացնել, քանի որ մտել է հստակ ծուղակի մեջ։ Արդեն ինքը պետք է անի հստակ քայլեր»,- կարծիք հայտնեց Վահե Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր գնդակը Արցախի դաշտում է, իրենք պետք է իրենց կարծիքը բարձրաձայնեն։
«Ես գիտեմ, որ պետք է ընդունվի միացյալ հայտարարություն, քանի որ գոյության խնդիր կա։ Ի տարբերություն մեր ԱԺ-ի, այնտեղի ԱԺ-ն հասկանում է՝ ինչ է կատարվում»,- նշեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։