Ալեն Սիմոնյանի և Գաֆարովայի վեճը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում
Այսօր ՀՀ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի ընթացքում բանավիճեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան։
Սիմոնյանի ելույթից հետո ադրբեջանցի պատգամավորը նշեց, որ ինքը Ադրբեջանի անունից հայտարարում է, որ խաղաղությունից խոսող Հայստանի զինված ուժերն է «խախտում հրադադարի ռեժիմը»։
Նա նշեց, որ, իբր, տասնամյակներ շարունակ հայկական կողմը «կրակել է Ադրբեջանի զինված ուժերի և քաղաքացիական անձանց ուղղությամբ»։
Նա նաև ասաց, թե «Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»։
Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ զարմացած է՝ եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա ինչի՞ մասին է ստորագրել Ադրբեջանի նախագաը նոյեմբերի իննի հայտարարությունում։
«Այնտեղ շատ պարզ գրված է Լեռնային Ղարաբաղ։ Ես չեմ ուզում Ձեզ արձագանքել, քանի որ այստեղ մարդիկ տեղեկացված են։ Ուղղակի կուզեմ երկու բան առանձնացնել՝ ներկայացնելու, թե ինչ ցինիզմ կա Ձեր խոսքում։ Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես ձեր հայրենակիցը կացնով սպանեց մեր հայրենակից սպային, որն այդ պահին քնած էր։ Այդ Սաֆարովը հիմա Ադրբեջանի հերոս է։ Սա կարևոր է, որ դուք հասկանաք, թե որ երկիրը ոնց է գործում»,- ասաց նա։
Բացի այդ, Ալեն Սիմոնյանը հիշեցրեց Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման փաստի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։