Չգիտեմ՝ մոտեցել են մեր տներին, թե չէ․ Հրաչյա Սարգսյանը՝ ՊՎԾ ստուգումների մասին

Չեմ կարծում, որ հաջորդ տարի կմեկնարկի մետրոյի նոր կայարանի կառուցումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են, սակայն նախագծման աշխատանքից զատ պետք է նաև հովանավորներ գտնվեն, որոնք կֆինանսավորեն ծրագիրը։ Ըստ քաղաքապետի՝ դեռ պետք է սպասել։

Հարցին, թե արդյո՞ք այդ սպասողական վիճակը կարող է մինչև տասը տարի ձգվել, Սարգսյանը պատասխանեց՝ նշելով, որ աշխատանքները սկսված են, թվեր ասել չի կարող։

Քաղաքապետը պատասխանեց նաև այլ հարցերի, օրինակ՝ ՊՎԾ պետի հայտարարության հետ կապված, որ Հրաչյա Սարգսյանի օրոք ևս քաղաքապետարանում խախտումներ արձանագրվել են։

Հարցին, թե արդյոք «հասե՞լ են իրենց տներին», Սարգսյանը պատասխանեց․ 

«Չգիտեմ՝ մոտեցել են մեր տներին, թե չէ, բայց ընդհանուր ստուգումներ են արվում»,- նշեց նա։

Մեկ այլ հարցի, թե իրեն կանչե՞լ են հարցաքննության, Սարգսյանը պատասխանեց՝ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։