Որն է գյուղատնտեսության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը

Գյուղատնտեսության մասին խոսելիս պետք է հաշվի առնել այսօր գյուղատնտեսության և ամբողջ աշխարհի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը․ դա կլիմայական գլոբալ փոփոխություններն են, որի մաս է կազմում նաև Հայաստանը։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ 

Խոջոյանը, խոսելով արտադրողականության բարձրացման մասին, նշեց, որ այս տարի արտադրվել է շուրջ 145 հազար տոննա ցորեն, նախորդ տարի 97 հազար տոննա էր արտադրվել, ինչպես նաև այս տարի արտադրվել է 725 հազար տոննա խոտ, իսկ անցյալ տարի այդ թիվը 289 հազար էր։ 

«Վերագրել այս ամենը կատարվող ծախսերին մի կողմից կարելի է, որ մենք բարձրացրեցինք 1 հեկտարից ստացվող միջին բերքատվությունը, բայց արդյոք նույն բարձր ցուցանիշը կունենանք, եթե մարտ ամսին շուրջ 20 օր ձյուն չտեղա։ Իհարկե, այս ամենը փոխկապակցված է և գյուղատնտեսությունն ունի իր յուրահատկությունը հենց կլիմայական փոփոխությունների հետ կապված»,-ասաց Խոջոյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։