Ադրբեջանական ագրեսիան՝ ցորենի ցածր մշակության պատճառ

Պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևորվել է աշնանացան ցորենի սուբսիդավորումը, որի համար 2023 թվականին նախատեսվում է հատկացնել 2.83 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Նախատեսվում էր ցորենի ցանքատարածություններն ավելացնել մինչև 75 հազար հեկտար, սակայն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով որոշ տարածքներում, անվտանգության նկատառումներից ելնելով,  նկատվում է ցորենի մշակության ցածր ակտիվություն։ Հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում»,-ասաց Քերոբյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։