Այս տարի ունեցել ենք գինեմետ խաղողի սորտերի լուրջ դեֆիցիտ․Վահան Քերոբյան
2023 թվականին շարունակվելու է խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կառավարությունը միայն գինեմետ սորտի խաղողի ինտենսիվ այգիների տնկումն է սուբսիդավորելու, որը նպատակ ունի ուղղորդում իրականացնել և գյուղացիներին ուղղել դեպի գինեմետ խաղողի սորտեր, հաշվի առնելով, որ այս տարի ունեցել ենք գինեմետ խաղողի սորտերի լուրջ դեֆիցիտ և ինչպես միշտ ունեցել ենք տեխնիկական սորտի խաղողի մթերման խնդիրներ»,-նշեց նախարարը։
Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար նախատեսվում է հատկացնել 3.5 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։