Օրենքները լավ չեն աշխատում․ Վահան Քերոբյան

Թունաքիմիկատների հարցը բազմիցս քննարկվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդում և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվում թունաքիմիկատների խանութներում։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Ըստ էության, այս հարցի լուծումը մենք տեսնում ենք պատժաչափերի անհամաչափ մեծացման ձևով։ Մեր այսօրվա կառավարման համակարգով տարբեր ոլորտներում տեսնում ենք, որ օրենքները լավ չեն աշխատում, որովհետև առաջինը՝ մենք որպես ազգ բավարար կարգապահ չենք, ինքներս ենք կարմիր լույսի տակով հաճախ անցնում և ռեստորաններում ծխում, կոնկրետ այս շենքում (Ազգային ժողով) ծխելու մասին օրենքը շատ է խախտվում և եթե մենք կտրուկ չենք մեծացնում պատժաչափը և ուժեղացնում վերահսկողությունը, հարցը չի լուծվում»,-ասաց նախարարը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։