Ինչի է հանգեցրել սիգ ձկնատեսակի լրացուցիչ հաշվառման անհրաժեշտությունը

Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի հաշվառում միջոցառման համար նախատեսված գումարը կազմում է 15 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց  Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Միջոցառման շրջանակներում իրականացվում է լճում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում, ինչպես նաև Սևանա լճի ջրահավաք ավազանի գետերում ձկան և խեցգետնի ապրելու պայմանների ուսումնասիրություն, ինչը հիմք է հանդիսանում հետագա քաղաքականության մշակման, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսության մասով ներկայիս գործող օրենսդրական կարգավորումների համար»,-ասաց Սիմիդյանը։

Նախարարի խոսքով՝ այս միջոցառման գծով հատկացումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի ավելացել է՝ պայմանավորված սիգ ձկնատեսակի լրացուցիչ հաշվառման անհրաժեշտությամբ, որի նպատակն է արդյունագործական ձկնորսության իրականացման համար ապահովել ձկնապաշարի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության։

Մանրամսները՝ տեսանյութում։