«Շենչժոու-13» անձնակազմը չինական տիեզերակայանից վերադարձել է Երկիր

«Շենչժոու-13» անձնակազմը չինական տիեզերակայանից վերադարձել է Երկիր

«Շենչժոու-13» օդաչուավոր առաքելությունը դեպի Չինաստանի ուղեծրային կայան հաջողված է ճանաչվել: Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարվող տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Շաբաթ գիշերը Պեկինի ժամանակով ժամը 00:44-ին չինական «Շենչժոու-13» տիեզերանավը հաջողությամբ անջատվել է «Տյանհե» ուղեծրային կայանի հիմնական մոդուլից: Ժամը 09:56-ին տիեզերանավի՝ երեք տայկոնավդներով իջնող պարկուճն անվտանգ վայրէջք է կատարել Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանի Դուենֆեն վայրէջքի հարթակում:

«Շենչժոու-13» օդաչուավոր տիեզերանավի արձակումը տեղի էր ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Չինաստանի հյուսիսում գտնվող Ցզյուցյուան տիեզերակայանից։ Թայկոնավտներ Չժայ Չժիգանը, Վան Յապինը եւ Յե Գուանֆուն 183 օր են անցկացրել տիեզերակայանում: