Զինված ուժերը արեւմտյան զենքի խոշոր խմբաքանակով ուկրաինական ինքնաթիռ են խոցել․ ՌԴ ՊՆ

Զինված ուժերը արեւմտյան զենքի խոշոր խմբաքանակով ուկրաինական ինքնաթիռ են խոցել․ ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանությունը Օդեսայի շրջանում խոցել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ՝ բեռնված արեւմտյան ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակով, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից Օդեսայի շրջանի օդում խոցվել է ուկրաինական ռազմատրանսպորտային ինքնաթիռ, որը Ուկրաինային արեւմտյան երկրների կողմից մատակարարված զենքի մեծ խմբաքանակ էր տանում»,- ասել է նա։

Կոնաշենկովը հավելել է, որ Լոզովայա եւ Վեսյոլայա բնակավայրերի օդում իրենք ուկրաինական երկու անօդաչու են ոչնչացրել։