Հասարակածային Գվինեայից Մալթա ուղեւորվող առեւտրային նավը խորտակվել է Թունիսի ափերի մոտ

Հասարակածային Գվինեայից Մալթա ուղեւորվող առեւտրային նավը խորտակվել է Թունիսի ափերի մոտ

Հասարակածային Գվինեայից Մալթա ուղեւորվող առեւտրային նավը խորտակվել է Թունիսի Գաբեսի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության երկու աղբյուրներ։ Ռազմածովային ուժերը փրկել են անձնակազմի բոլոր յոթ անդամներին:

Աղբյուրները հավելում են, որ նավը վառելիք էր տեղափոխում եւ աղետի ազդանշան էր ուղարկել Գաբեսից յոթ մղոն հեռավորության վրա, ինչին պատասխանել էր Թունիսի նավատորմը։

Բնապահպանության նախարարությունում հայտնել են, որ միջադեպի պատճառը վատ եղանակն էր:

Իշխանություններն աշխատում են բնապահպանական աղետից խուսափելու եւ վթարի հետեւանքների նվազեցման ուղղությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։