Կապի մեջ ենք հայկական կողմի հետ ռուսական ալիքների հեռարձակման կարգավորման հարցով․ Զախարովա

Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ հանրապետությունում ռուսական ալիքների հեռարձակման կարգավորման հարցով, ստացել ենք դրանց մշակումները և փոխանցել մերը։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հիշում ենք, թե ինչ կարգախոսներով եկան Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ լիակատար թափանցիկություն, խոսքի ազատություն, չենք ուզում մտածել, որ նրանք գնալու են ալիքներն անջատելու կամ գրաքննության ճանապարհով»,- նշել է Զախարովան։