Հայ-ադրբեջանական կարգավորման դրական դինամիկա նկատվել է եռակողմ բանակցությունների ժամանակ․ Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման դրական դինամիկա նկատվել է եռակողմ բանակցությունների ժամանակ: Ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց որ արևմուտքցիները սկսեցին միջամտել, իսկ նրանց հանգիստ չտվեց առաջընթացը, Երևանին պարտադրեցին իրենց օրակարգը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ իսպառ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին: Մենք բոլորս լավ գիտենք, թե դա ինչի հանգեցրեց»,- նշել է նա։
Ըստ նրա՝ այսօր «նույն արևմուտքցիները պարզապես ստիպում են Երևանին միակողմանի որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերի շուրջ»։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանը բառացիորեն ուղղորդում, որպեսզի քանդեն դրական զարգացումները թե՛ Բաքվի, թե՛ Մոսկվայի հետ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։