Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սեփական բնակչությանը վախեցնելը հազիվ թե հարմար տարբերակի հասնելու լավագույն միջոցը լինի Երևանի համար․ Զախարովա

Blog Image

Սեփական բնակչությանը վախեցնելը հազիվ թե Երևանին հարմար տարբերակի հասնելու լավագույն միջոցը լինի։ Ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր պատերազմի մասին հայտարարությանը։

«Հայաստանի ղեկավարությունը մի քանի գլոբալ քայլեր անելուց հետո հարվածում է մեզ, հետո՝ ՀԱՊԿ-ին, հետո և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Ռուսաստանին։ Ես կցանկանայի, որ Արևմուտքի ազդեցության տակ արված ամեն ինչ պատասխանատվության ստանձնեն բացառապես Երևանում որոշում կայացնողները։ Եվ մենք այդ մասին հայտնել ենք, այդ թվում՝ երկկողմանի ուղիներով»։

 

Send