Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու․ Պեսկով

Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Դա կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։ Ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ ըմբռնումով կընդունվի»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ սա Երևանի միակողմանի որոշումն է։ «Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- ընդգծել է նա: