Ժողովրդավարություն՝ ըստ Նիկոլի

Ժողովրդավարություն՝ ըստ Նիկոլի

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, ով «հետևողականորեն» շարունակում է ՏԻՄ-ը «ՔՊ-ականացնելու» քաղաքականությունը 

«Ընդդիմադիր» ստուգումներ 

Մարզպետարանը հունիսին համայնքապետարանի համար անսպասելի Ալավերդիում ստուգումներ է սկսել, այն դեպքում, երբ դրանք նախատեսված էին ավելի ուշ՝ այս տարվա չորրորդ եռամսյակում։

Իսկ ինչո՞ւ են ստուգել Ալավերդին և ոչ Գյուլագարակը, ինչպես նախատեսված էր, մանավանդ, որ «Հետք» պարբերականն անցած ամիս հետաքննություն էր արել Գյուլագարակում ու պարզել, որ ՔՊ-ական համայնքապետն համայնքային հողատարածքների է տիրացել՝ ապօրինի։
Բացատրությունը շատ պարզ է՝ ՔՊ-ն վարչական ռեսուրսի գործադրմամբ հասել է Ալավերդու ավագանու քաղաքական քարտեզի փոփոխությանը ու աշնանը նախապատրաստում է «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող համայնքապետի փոփոխությանը: 

Նիկոլիզմ 

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է իրենց բերած «բացառիկ ժողովրդավարության» մասին, ապա դրա տակ պետք է հասկանալ մի իրավիճակ, որն, ըստ էության, բացառում է ընդդիմադիր համայնքապետերի պաշտոնավարումը:

Վահրամ Բագրատյան