Ցինիզմ և կոռուպցիա

Ցինիզմ և կոռուպցիա

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով դարձել է տարատեսակ կասկածելի շոուների հիմնական լոբբիստը: 

Համերգ՝  պետական բյուջեի հաշվին 

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) է հատկացրել աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։
Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։
Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում:
Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ այս համերգի հիմնական լոբբիստը Արայիկ Հարությունյանն է: 

Ցինիզմ 

Ռեփեր Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա:
Համերգի  կազմակերպման համար 6 մլն դոլար հատկացնելու կառավարության որոշումը՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի ու Արցախի ժողովրդի ցեղասպանության համատեքստում, հակաքաղաքական ու հակասոցիալական է, հակաբարոյական ու հակահումանիստական է:
Էլ չենք խոսում այս ամենի կոռուպցիոն կողմի մասին, երբ համերգի մասնավոր կազմակերպիչն ընտրվել է առանց մրցույթի:

Վահրամ Բագրատյան