Թաղապետի «տժժոցը»

Թաղապետի «տժժոցը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն է, ով իր տարօրինակ վարքագծով հավակնում է այս իշխանության հավաքական կերպարի դերին: 

Ափսե կոտրողը 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ Երևանում Պուշկինի 38 հասցեում գործող Yassou ռեստորանային համալիրում «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։
Տիկտոկյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տարածել, որում երևում է, թե ինչպես է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում։ 

«Նոր» Հայաստանի ուրվականը 

Սա «Նոր» Հայաստանն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ տարելիցի օրերին, պետական փողերով, կասկածելի վարք ունեցող ռեփերի համերգ է կազմակերպում: Սա «Նոր» Հայաստանն է, որտեղ փորձում են վերացնել ազգի հիշողությունը, Արցախի կորստի ֆոնին ստեղծել «երջանիկ» Հայաստանի կերպար: Ու ի՞նչ զարմանաս մի թաղապետի ու նրա վարքագծի վրա...

Վահրամ Բագրատյան