Վրան «գողացողը»

Վրան «գողացողը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, ով ռեժիմի «կայունության» համար պատրաստ է ամեն քայլի:

Մի վրանի պատմություն

Յոթ օր շարունակ, ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով։
Բայց հանրային քննարկումներ տեղի չեն ունենում, որովհետև կազմակերպիչներին չի հաջողվում վրան տեղադրել, ավելին՝ յուրաքանչյուր նման փորձից հետո, Սուրեն Սահակյանն ու Վահագն Մինասյանը տարվում են ոստիկանություն:

Նիկոլի քմահաճույքը

Ոստիկանությունն, իհարկե, բանական ու ռացիոնալ բացատրություն չի տալիս, թե ինչու թույլ չի տալիս վրանի տեղադրումն ու ակցիայի կազմակերպումը: Միշտ այդպես է լինում, երբ խնդիրը ոչ թե օրինականությունը պահպանելն է, այլ Փաշինյանի քմահաճույքը կատարելը։

Վահրամ Բագրատյան