Փաշինյանի փոխանորդը

Փաշինյանի փոխանորդը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն է, ով այս ընտրություններում մարմնավորում է Փաշինյանի իշխանության ցինիզմն ու «բեսպրեդելը»: 

«50 տոկոսանոցը» 

Ակնկալում ենք 50 տոկոսից ավելի քվեով հաղթանակ, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այս հայտարարությունը բնական է նախընտրական պայքարի համատեքստում, մյուս կողմից՝ բնույթով ցինիկ է, որովհետև սոցիոլոգիական բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն Երևանի ընտրություններում մեծամասնություն ստանալու հնարավորություն չունի, եթե նույնիսկ դրանց առաջատարն է:
Էլ չենք ասում այն մասին, որ անգամ դիտորդներն արձանագրում են, որ Ավինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը՝ խախտելով ազատ մրցակցության սկզբունքը: 

Հեղափոխության բրենդի մահը 

Երևանի ավագանու այս ընտրությունների հիմնական հետևանքն այն է լինելու, որ թաղվելու է հեղափոխության հիմնական բրենդներից մեկը՝ օրինական ընտրությունները ու դա Փաշինյանն անելու է Ավինյանի դեմքով:

Վահրամ Բագրատյան