Պատվերի զոհը՝ պատվեր կատարող

Պատվերի զոհը՝ պատվեր կատարող

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանն է, ով հնազանդ կատարեց Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական պատվերը: 

Աշոտյանի կալանքը երկարաձգվեց 

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը կալանքի տակ կմնա ևս առնվազն երկու ամիս: Դատարանը նախօրեին նման որոշում է կայացրել՝ չնայած այն հանգամանքին, որ իրավական բավարար փաստեր չի ունեցել ու նույնիսկ սխալ է ձևակերպված եղել քննիչի միջնորդությունը, ինչը հուշում էր, որ այն պետք է մնար առանց քննության: 

Ո՞վ է Գիվի Հովհաննիսյանը 

Այս դատավորի ընտանիքը, մասնավորապես՝ նրա հայրը, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ենթարկվել են քաղաքական հետապնդման: Այդ ժամանակ Գիվի Հովհաննիսյանը եղել է փաստաբան ու շատ լավ գիտի, թե ինչ ասել է քաղաքական հետապնդում, պատվերով կալանք: Այս ամենը հուշում էր, որ Գիվի Հովհաննիսյանը պետք է հավատարիմ մնար օրենքի տառին ու գտնվեր մասնագիտական բարձրության վրա: Բայց փաստորեն Հովհաննիսյանն արեց այն, ինչի դեմ ինքն ու ընտանիքը 15 տարի առաջ պայքարել են՝ փաստելով, որ չունի որևէ սկզբունք և արժեք:

Վահրամ Բագրատյան