Մանրամասներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ կրակոցների փաստով  

Մանրամասներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուղղությամբ կրակոցների փաստով  

MediaHub-ին ՀՀ ոստիկանության hասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը փոխանցեց, որ այսօր ժամը 11։28-ին Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան 25 հասցեում գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանի վրա կա հրազենի կրակոցի հետքեր, իր կարծիքով՝ օդաճնշիչ զենքի։ 

«Դեպքի վայր մեկնել է օպերատիվ-քննչական խումբ»,- ասաց Գաբրիելյանը։ 

MediaHub-ին կրթահամալիրից փոխանցեցին, որ կրակոցները գազային ատրճանակից են եղել, ապակիների վրա։

 «Լուրջ վնասներ չկան, գիշերն է եղել, իսկ ահազանգն արդեն առավոտյան է եղել։ Դասապրոցեսը նորմալ ընթացել է, մեր աշխատանքն ենք հիմա շարունակում։ Չգիտենք, թե ով է եղել կրակողը, հետաքննություն է երևի ընթանում»,-ասաց նա։ 

Նշենք, որ MediaHub-ը փորձեց նաև կապ հաստատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի ղեկավար Լուսինե Բուշի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց։ Մեր տեղեկություններով՝ հենց նա է առավոտյան ահազանգել Ոստիկանություն: