Սոթքի փակ հանքը աշխատում է, բաց հանքում աշխատանքներ չեն իրականացվում․ վարչական ղեկավար

Սոթքի փակ հանքը աշխատում է, բաց հանքում աշխատանքներ չեն իրականացվում․ վարչական ղեկավար

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի  աշխատանքները շարունակվում են, պարզապես փոքր ծավալով։ Այս պահին հիմնականում աշխատում է փակ  հանքը, բաց հանքը չի աշխատում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի՝ հանքավայրը կրակոցների պատճառով չի աշխատում ապրիլի 15-ից։ Աշխատանքները վերսկելու բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ Ադրբեջանը մշտապես կրակել է հանքավայրի ուղղությամբ։ 

Ապրիլի 15-ից Սոթքի հանքավայրի աշխատակիցները գտնվում են հարկադիր վճարովի պարապուրդում, ստանում են աշխատավարձի 2/3-ը։ Շուտով կլրանա հարկադիր պարապուրդի մեկ ամիսը, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչ է պատրաստվում անել հանքավայրի տնօրինությունը։

Լիաննա Թորոսյան