Վահագն Ալեքսանյանն ու Էրատո ջոկատը պետք է մեկնեն Արցախ

Վահագն Ալեքսանյանն ու Էրատո ջոկատը պետք է մեկնեն Արցախ

Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերջին դրսևորումների ուղղությունը եղել է Լաչինը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացառապես ռուսական խաղապահ առաքելության պատասխանատվության ներքո է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Սպորտային» արտաքինով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն Երևանից ռազմա-քաղաքական «վերլուծություններ» անելու փոխարեն կարող էր կազմել ՔՊ-ական ջոկատ՝ կամ Էրատո ջոկատին միանալով մեկներ Արցախ: ՔՊ-ականները միմյանց հերթ չտալով «պաթոսային» տեքստեր են հրապարակում իրենց ֆեյսբուքյան էջերում՝ Արցախը զինելու և պաշտպանելու փոխարեն: Փաշինյանական թիմը փորձում է ռուսական խաղաղապահների վրա ուղղել սլաքները՝ Արցախը պետք է պաշտպանի ՀՀ-ն, որպես Արցախի անվտանգության երաշխավոր: 

ՔՊ-ականները ցույց են տալիս, որ նրանց համար «խաղաղության օրակարգը» այլընտրանք չունի՝ անգամ եթե Բաքուն շարունակի գյուղ առ գյուղ հայաթափել Արցախը: ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն՝ ՔՊ-ի օրոք անվտանգ չի լինելու ոչ Արցախում, ոչ Սյունիքում, ոչ անգամ Երևանի կենտրոնի սրճարաններում:

 

Վահրամ Բագրատյան