Արարատ Միրզոյանի «անատամ» կոչերին ոչ ոք ականջալուր չի լինելու

Արարատ Միրզոյանի «անատամ» կոչերին ոչ ոք ականջալուր չի լինելու

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։

«Խաղաղության աղավնիները»՝ ՔՊ-ականներն Արցախն ու հայոց պետականությունը տանում են վերջնական կործանման՝ Արցախից հայկական զորքերի դուրս բերումը թուլացնում է ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի անվտանգությունը:

Արտաքին քաղաքականությունից կիլոմետրերով հեռու գտնվող Արարատ Միրզոյանի կոչերն ոչ ոք լուրջ չի ընկալելու՝ ԱԺ-ից ԱԳՆ տեղափոխված և Մևլութ Չավուշօղլուի հետ ժպիտը դեմքին «սելֆիներ» անող Միրզոյանը՝ ՔՊ-ական աղետալի կադրային քաղաքականության «գոհարն» է:

Թուրքիայի հետ խաղաղության ձգտող Միրզոյանը պետք է գիտակցի, որ թուրքերն ու ադրբեջանցիները չեն ցանկանում խաղաղություն՝ նրանք ցանկանում են հայոց պետականության ոչնչացում: ՀՀ քաղաքացիները պետք է սթափվեն՝ հանուն իրենց երեխաների ապագայի ու հասկանան, որ ՔՊ-ականների օրոք Արցախն ու ՀՀ-ի բոլոր մարզերը դառնելու են ադրբեջանական զորքերի թիրախ: 

 

Վահրամ Բագրատյան