Պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը պետք է օր առաջ հեռացվի պաշտոնից

Պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը պետք է օր առաջ հեռացվի պաշտոնից

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը մի քանի ամիս է՝ չի գործում: Այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակը:

Ինչ պետք է ասի պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանն Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությանը՝պատմի Հայկի և Բելի պատմությունը, թե սպառնա գրավել Բաքուն: Սուրեն Պապիկյանի քաղաքական թիմի առաջնորդը՝Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական կողմին հրավիրում է Հայաստանի տարածքով անվտանգ մեկնել Նախիջևան: Արցախում, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում Բաքուն կրակում է՝ զոհվում են հայ զինվորներ, իսկ Պապիկյանը կամ լուռ է՝ կամ ՊՆ-ի միջոցով ոչինչ չասող հայտարարություններ ու մամուլի հաղորդագրություններ է տարածում:

Պապիկյանն ոչ մի առնչություն չունի հայոց բանակի, Արցախի ՊԲ-ի, զինված ուժերի հետ՝ նրա միակ առավելությունը ՔՊ-ական լինելն է ու հավատարմությունը Փաշինյանին:

ՔՊ-ի օրոք հայկական սահմանները չեն ամրապնդվում, ադրբեջանական բանակին համարժեք հակահարված չի տրվում, իսկ բանակում տիրող իրական իրավիճակի մասին կարող են դատել ռազմական փորձագետները: Օր առաջ պետք է ՔՊ-ին հեռացնել իշխանությունից և պաշտպանության նախարար նշանակել կադրային զինվորականի:

 

Վահրամ Բագրատյան